Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    544
    552

  • RUB

    7,1
    7,4

Կարևոր իրադարձություններ

Քննչական կոմիտեն՝ երեք երիտասարդի կյանք խլած վթարի մասին

01 Մայիս, 2018 14:40
Քննչական կոմիտեն՝ երեք երիտասարդի կյանք խլած վթարի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։

2018 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 02.30-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրում բախվել են «Վազ 2106» և «ԲՄՎ» մակնիշների ավտոմեքենաները, որի հետևանքով «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Թաթուլ Ֆերոյանը (ծնված 19.09.1997թ.), Գրիշա Մովսիսյանը (ծնված 10.09.2000թ.) և Նարեկ Ամիրխանյանը (ծնված 14.08.2000թ.) տեղում մահացել են։ Եվս երեք ուղևոր, ինչպես նաև «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմվել քննչական խումբ։ Կատարվել են դեպքի վայրի, դիակի, հագուստների զննություններ, նշանակվել մի շարք փորձաքննություններ, վերցվել նմուշներ:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին