Կարևոր իրադարձություններ

«Ընտրությունների ժամկետների, գործիքների շուրջ պետք է լինի հնարավորինս լայն կոնսենսուս». Նիկոլ Փաշինյան

01 Մայիս, 2018 14:37
«Ընտրությունների ժամկետների, գործիքների շուրջ պետք է լինի հնարավորինս լայն կոնսենսուս». Նիկոլ Փաշինյան

«Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում, այն էլ՝ ժամանակավոր վարչապետի, որովհետև մենք բոլորս միտված ենք նոր ընտրություններ անցկացնելու, ուղղված է նրան, որ համաժողովրդական շարժումը, հասարակությունը հնարավորություն ստանա վերահսկողություն սահմանելու, որպեսզի արդար և թափանցիկ ընտրություններ լինեն»,- այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը։

Ըստ նրա՝ այդ վստահությունը պետք է ունենան բոլոր խաղացողները՝ թե՛ արտախորհրդարանական, թե՛ խորհրդարանական։

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կարևորեց հարցը, որովհետև եթե նպատակն իրոք ազատ ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է, կա մի նախապայման՝ պետք է հնարավորինս հավասար մեկնարկային հնարավորություններ ստեղծել բոլորի համար։ Ըստ նրա՝ ժամկետների, գործիքների շուրջ պետք է լինի հնարավորինս լայն կոնսենսուս։

«Ամեն ուժ ունի իր նուրբ շահը, բայց ես կարծում եմ, շատ ավելի կարևոր է իսկապես ազատ, արդար, վստահելի ընտրություններ անցկացնելու շահը, և մենք բոլորս պետք է հետևողականորեն աշխատենք այդ ուղղությամբ»,- ասաց Ն.Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին