Կարևոր իրադարձություններ

Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպոլը կին կղեկավարի

01 Մայիս, 2018 14:30
Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպոլը կին կղեկավարի

Բելգիայի քրեական ոստիկանության նախկին ղեկավար Քաթրին դե Բոլը երեքշաբթի պաշտոնապես ստանձնել է Եվրոպական ոստիկանական գործակալության (Եվրոպոլ) գործադիր տնօրենի պաշտոնը։ Պատմության մեջ առաջին անգամ այս հաստատության ղեկավարը կին կլինի։ Այս մասին նշված է կազմակերպության հաղորդագրությունում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Եվրամիության ներքին գործերի եւ արդարադատության խորհուրդը նրա թեկնածությունը այս պաշտոնում հաստատել է մարտի 8-ին Բելգիայում կայացած նիստում։ Այս պաշտոնում նա փոխարինել է Ռոբ Ուեյնրայթին։ Եվրոպոլի ղեկավարը նշանակվում է 4 տարի ժամկետով։

 

Լրահոս

Դիտել ավելին