Կարևոր իրադարձություններ

«Ինչ էր ասվում ԱՄՆ և ԵՄ հայտարարություններում»

01 Մայիս, 2018 13:20
Հեղինակ՝ Լիլիթ Բեգլարյան
«Ինչ էր ասվում ԱՄՆ և ԵՄ հայտարարություններում»

Լիլիթ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Ինչ էր ասվում ԱՄՆ և ԵՄ հայտարարություններում

Վերջին օրերին, երբ համաժողովրդական շարժումը մոտենում էր իր տրամաբանական հանգուցալուծմանը, Վաշինգտոնը և Բրյուսելը հանդես եկան հայտարարություններով՝ կոչ անելով թողնել վերջնագրերի լեզուն ու իշխանություններին ու շարժման առաջնորդներին նստել երկխոսության սեղանի շուրջ՝ <սահմանադրական ճանապարհով հանգուցալուծում գտնելու նպատակով>: Մոտավորապես նույնը ասում են ռուսական իշխանությունները՝ քաղաքական ճգնաժամի հենց սկզբից:

Եվ ուրեմն արտաքին բոլոր ուժերը, ինչպես արցախյան սեղանի շուրջ, Հայաստանի քաղաքական կայունության հարցում ևս միակամ են ու կոչ են անում ճգնաժամը հանգուցալուծել բանակցություններով:

Թեև տրամաբանական է պնդել, որ Նիկոլը ևս հասկանում է այս ամենը ու պատրաստ է երկար ճանապարհով գնալ հանուն ուժեղ ու ժողովրդավար Հայաստանի, Նիկոլի շուրջ հավաքված <իրավապաշտպանների> մի խումբ կարճ ճանապարհի՝ հեղափոխական ցնցումների կողմնակից է հանդես գալիս:

Ինչևէ, եթե ԱՄՆ և ԵՄ իշխանությունները կոչ են անում գնալ <սահմանադրական> ճանապարհով, պարզ է, որ անկախ այսօրվա քվեարկության արդյունքներից, այդ որոշ անհատները շուտով մնալու են անգործ ու անգրանտ:

 

Լրահոս

Դիտել ավելին