Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ խմբակցությունից 6-7 պատգամավոր, դեմ գնալով խմբակցության դիրքորոշմանը, կողմ կքվեարկի Փաշինյանին

01 Մայիս, 2018 12:32
ՀՀԿ խմբակցությունից 6-7 պատգամավոր, դեմ գնալով խմբակցության դիրքորոշմանը, կողմ կքվեարկի Փաշինյանին

«Ես կարծում եմ՝ ՀՀԿ-ն խոհեմ կգտնվի և չի տապալի վարչապետի ընտրությունը։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը կհավաքի անհրաժեշտ թվով ձայներ վարչապետ ընտրվելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ ինքը դա ասում է՝ նկատի ունենալով նաև Նիկոլ Փաշինյանի ուշ գիշերին տարածած հայտարարությունը, թե ՀՀԿ-ն հակված է տապալելու այսօրվա քվեարկությունը։

«Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ իշխանությունը կգիտակցի ստեղծված իրավիճակը և չի գնա նման քայլերի։ Ես կարծում եմ, որ անկախ ՀՀԿ խմբակցության որոշումից՝ խմբակցությունից 6-7 պատգամավոր, դեմ գնալով խմբակցության դիրքորոշմանը, կողմ կքվեարկի Փաշինյանին։ Հակառակ դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանը չդառնա վարչապետ, ապա դա ավելի կգրգռի հանրությանը»,- նկատեց քաղաքագետը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին