Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    484

  • EUR

    561,5
    569,5

  • RUB

    7,71
    7,96

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

«Այս ոգևորության տեղատարափում ամենաաննախանձելի վիճակում հայտնվել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը»

01 Մայիս, 2018 12:23
Հեղինակ՝ Արթուր Դանիելյան
«Այս ոգևորության տեղատարափում ամենաաննախանձելի վիճակում հայտնվել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը»

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այս ոգևորության տեղատարափում ամենաաննախանձելի վիճակում հայտնվել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Փաստացի, գրեթե միայնակ կերտելով այս իրավիճակը, նա այսօր առերեսվում է հանրապետական խմբակցության, Գագիկ Ծառուկյանի ու դաշնակների հետ՝ փորձելով լուծել ներքաղաքական ճգնաժամը:

Իսկ Նիկոլի հետևում իրենց գործողություններով շարունակում են անորոշություն սփռել Ծռիստները, եվրոտեռորիստները, պատվերով իրավապաշտպաններն ու նրանց աջակիցները Հայաստանում, իսկ դրսում՝ Թրանսփարենսի ինտեռնեշնլը, Սորոսի հիմնադրամը, Ազատության լրագրիստներըն ու այլոք: Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, մայիսի 1-ին ընտրվելու դեպքում, հայտնվելու է մի իրավիճակում, երբ նա բարոյական և մարդկային պարտք կունենա այդ խնդրահարույց զանգվածի հանդեպ, ովքեր նույնիսկ սևազգեստ մայրերի բողոքն են տարիներ շարունակ դարձրել իրենց գրանտների թեմա: Երբեմն նույնիսկ ակցիաների մասնակից դարձնելով՝ այդ մայրերին սևազգեստ դարձրած հանցագործների մայրերին:

Այս օրերին մինչ Նիկոլ Փաշինյանը, հասկանալով պահի լրջությունը, բանակցում էր կաթողիկոսի ու նախագահ Արմեն Սարգսյանի միջնորդությամբ (որի համար հեղափոխությունը դարձավ նվեր՝ ինքնադրսևորվելու հնարավորության առումով), ԱՄՆ դեսպան Միլլսը, ԱՄՆ պետքարտուղարությունն իր հաղորդագրություններով, ԱՄՆ փոխպետքարտուղար Ուես Միթչելը և այլք փորձում էին թերևս ամենակարևոր գործում օգնել Նիկոլ Փաշինյանին՝ նվազեցնել ու կառավարել պայմանական անարխիստների կողմից ստեղծվող խնդիրները:

Օդում կախված լուրերի համաձայն վերոհիշյալ “իրավապաշտպաններն” էին Նիկոլի արշավի հենց սկզբից հանդես գալիս ոստիկանության հետ առճակատման գնալու կոշտ դիրքերից, որպեսզի միջազգային հանրության ճնշում ստեղծվի իշխանությունների դեմ, և միայն Նիկոլի անմիջական կողմնակիցները (Արարատ Միրզոյան, Արայիկ Հարությունյան, Լենա Նազարյան, Հայկ Սարգսյան, Տիգրան Ավինյան, Դանիել Իոաննիսյան (Հա, հա ինքը: Լավին լավ եմ ասում) և այլք) գիտեն, թե որքան ջանք է թափվել “բաց ձեռքերի” մարտավարությունը որդեգրելու ու իրագործելու համար: Շատերին թվում է, որ դա Ոստիկանների ու սադրիչների դեմ երաշխիքի մեխանիզմ էր, մինչդեռ իրականում դա միտված էր պրոցեսը միանգամայն այլ ուղղությամբ տանել ցանկացող սեփական գործընկերներին սանձելուն: «Անարխիստներին» կառավարելու ծանր գործում բանը հասավ նրան, որ ԱՄՆ պետքարտուղարությունը երկրորդ հայտարարությունը տարածեց ապրիլի 28-ին՝ կոչ անելով մի կողմ թողնել զոռբայությունն ու նստել Արմեն Սարգսյանի միջնորդությամբ խորհրդակցությունների սեղանի շուրջ: Սա արդեն ուղղված էր ԱՄՆ դեսպանության վաղեմի բարեկամ-անարխիստներին, այլ ոչ թե Նիկոլին:

Ըստ ամենայնի, այդ պահին քաղաքական կուլիսներում խորհրդակցություններն արդեն ամբողջ թափով ընթանում էին, և ամերիկացիները սույնով փորձում էին կառավարել անարխիստ ուժերին: Ապրիլի 30-ի ՀՀԿ-Նիկոլ հանդիպումը ավելի պարզորոշ ցույց տվեց այս տարբերությունը: Ի դեպ, մինչ ընթանում էր ՀՀԿ-Նիկոլ հանդիպումը, Մաշտոցի 47-ում Արմեն Սարգսյանն էր հանդիպել այս հայտնի ուժերի որոշ առաջնորդների հետ, որպեսզի գոնե ժամանակավորապես նրանց վնասազերծի:

Այնուամենայնիվ, մի մեծ հարց է մնում կախված օդում՝ վարչապետ դառնալու դեպքում, ի՞նչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարելու իրեն աջակցած այս «մութ ուժերին»: Կարողանալո՞ւ է արդյոք կառավարել նրանց ի շահ պետության: Նրանք տարիներ ի վեր կուտակված իրենց մաղձով ստանալու են պետական պաշտոններ ու ստիպեն Նիկոլին Ադրբեջանի հետ հաշտվել (այսինքն հանձնվել), թե՞ հաղթելու է պետական գործիչ Նիկոլ Փաշինյանը ու պայքար է սկսելու անարխիստների դեմ: Այս հարցին պատասխանելուց հետո է միայն Նիկոլ Փաշինյանը կարողանալու ինքն իր համար, հոգու խորքում որոշել՝ ինքն ուզում է մայիսի 1-ին դառնալ վարչապետ, թե՞ այդ մի ուսապարկն արդեն ծանր է լինելու ամիսներ շարունակ, օրը 24 ժամ կրելու համար:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին