Կարևոր իրադարձություններ

Աննախադեպ շարժումը ՀՀ-ում իշխանության վակուում է առաջացրել. The Guardian

01 Մայիս, 2018 11:38
Աննախադեպ շարժումը ՀՀ-ում իշխանության վակուում է առաջացրել. The Guardian

armtimes.com- գրում է

Հայաստանյան զարգացումները թե՛ արեւմտյան մայրաքաղաքների եւ թե՛ Մոսկվայի ուշադրության կենտրոնում են: Ժողովրդավարության կանոնները պահպանելու եւ հարցերն օրինական կարգով լուծելու մասին կոչերից զատ, միջազգային քաղաքականության խոշոր կենտրոնները փորձում են հասկանալ, թե ինչ ուղղություն կընտրի երկիրը իշխանափոխությունից հետո:

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանում բարեկեցիկ, ժողովրդավարական հասարակություն կայացնելու ջանքերին: Այդ մասին հայտարարել է Եվրամիության պատվիրակությունը, որի ուղերձում կարեւորվում է նաեւ բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը, գրում է Ազատությունը:

Եվրամիությունն աջակցում է սահմանադրական կարգով հարցը լուծելու մոտեցմանն ու այդ առումով՝ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերին: Եվրամիությունը կարեւորում է նաեւ իրավապահների ու հավաքների մասնակիցների փոխադարձ զսպվածությունը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին