Կարևոր իրադարձություններ

Հատուկ տարածք են տեղափոխել 57 ավտոմեքենա, 11-ի վարորդները վարել են ոչ սթափ վիճակում

01 Մայիս, 2018 11:22
Հատուկ տարածք են տեղափոխել 57 ավտոմեքենա, 11-ի վարորդները վարել են ոչ սթափ վիճակում

Ապրիլի 23-30-ին Երեւանում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 57 ավտոմեքենա, որից 11-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում:

Ինչպս հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, 18 ավտոմեքենա եղել է փոխարինված համարանիշներով, մյուս մեքենաների վարորդները թույլ են տվել երթեւեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ:

Ապրիլի 23-30-ին մարզերում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 22 ավտոմեքենա, որից 11-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, 9 մեքենա եղել է առանց համարանիշի, մյուս մեքենաների վարորդները թույլ են տվել երթեւեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ:

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է թաղնթապատված դիմապակիով 39 մեքենա, 5 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել՝ երթեւեկության ընթացքում մեքենայից իրեր նետելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին