«Արամ Սիմոնյանի ղեկավարած կառույցում բարոյահոգեբանական մթնոլորտն այդպես էլ չի առողջանում, նա շարունակում է իր վերահսկողության տակ պահել ցանկացած գործընթաց՝ ուսխորհուրդների ձևավորումից մինչև դեկանների ու ամբիոնի վարիչների ընտրություն: Երիտասարդ կադրերը շարունակում են տառապել պրոֆեսորադասախոսական կազմի գրեթե զառամյալ, իրենց դարն ապրած, բարոյապես ու ֆիզիկապես մաշված բյուրոկրատների ձեռքը: Բուհական կրթության մասին օրենքն էլ են փոխում, որ դեկանների ու մյուս պաշտոնյաների երիտասարդացման հարցը լուծեն, բայց էլի նույն «հնամաշ» ու ծերունական վիճակն է մայր բուհում: 70-80 տարեկան դեկաններն ամեն գնով ուզում են մինչև կյանքի վերջը կառչած մնալ իրենց պաշտոններից, որոնք զբաղեցնում են 20, 30, 40 տարի շարունակ: Ու դրան հաջողությամբ նպաստում է իր աթոռին ոչ պակաս ամուր կառչած ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Սրան իր հրահանգներով նպաստել է ռեկտոր Արամ Սիմոնյանը, որն այս տարիներին մշտապես աջակցել է Գրիգորյանին՝ արգելելով երբևէ նրա դեմ որևէ թեկնածություն առաջադրել: Երեկվա ընտրություններին Մարատ Գրիգորյանի միակ մրցակիցը եղել է նույն ֆակուլտետի պրոֆեսոր, ինքնաառաջադրված Մաքսիմ Մանասյանը, ում պայմանագիրը երկու ամիս առաջ Արամ Սիմոնյանը հրաժարվել է երկարաձգել: Մանասյանը, սակայն, կեսից թողել դուրս է եկել, քանի որ գիտխորհրդի անդամները նրան ժամանակ չեն տրամադրել՝ ներկայացնելու իր ծրագիրը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: