Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    6,92
    7,42

Կարևոր իրադարձություններ

Ողբերգական վթար Լոռիում. կա 3 զոհ, 4 վիրավոր

01 Մայիս, 2018 09:17
Ողբերգական վթար Լոռիում. կա 3 զոհ, 4 վիրավոր

Լոռու մարզում, այսօր՝ մայիսի 1-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 02:00-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են 45-ամյա Ալեքսան Վարդանյանի վարած BMW մակնիշի 019 TT 01 համարանիշի և «ՎԱԶ-2106» մակնիշի 34 FC 274 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետևանքով «ՎԱԶ-2106»-ը կողաշրջվել է: Փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, մեքենայից դուրս են բերել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի բնակիչներ 21-ամյա Թաթուլ Ֆերոյանի, 18-ամյա Գրիշա Մովսիսյանի, 18-ամյա Նարեկ Ամիրխանյանի դիերը, իսկ «ՎԱԶ-2106»-ի մյուս ուղևորներ, նույն գյուղի բնակիչներ 19-ամյա Սամվել Սանեյանը, 20-ամյա Ռազմիկ Մարգարյանը, 18-ամյա Մուշեղ Մարգարյանը և BMW-ի վարորդ Ա. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Վթարից հետո BMW-ի վարորդը փորձել է օգնություն ցուցաբերել վիրավորներին, սակայն տեղանքը քանի որ մութ է եղել, նա մոտ 6 մետր բարձրությունից գլորվել է ցած ու նրան ձորից դուրս են բերել Վանաձորի փրկարարները ու քաղաքացիները:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին