Կարևոր իրադարձություններ

Ով կմնա, ով կգնա. ՀՀԿ-ում իրավիճակ է փոխվել. «Ժողովուրդ»

01 Մայիս, 2018 08:55
 Ով կմնա, ով կգնա. ՀՀԿ-ում իրավիճակ է փոխվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների հետ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ ակնարկել էր կուսակցության ղեկավարի փոփոխության մասին: Ավելին` նա ՀՀԿ-ականներին ասել էր, թե ամեն ինչում պետք է լսեն եւ ենթարկվեն Կարեն Կարապետյանին` այդպես ակնարկելով, որ նրան է փոխանցում ՀՀԿ ղեկավարի պաշտոնը:

Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀԿ ներսում իրավիճակ է փոխվել. Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ ՀՀԿ նախագահի պաշտոնում: Փոխարենը չի բացառվում` Կարեն Կարապետյանը հերթական անգամ լքի Հայաստանը` վերադառնալով «Գազպրոմ», իր նախկին աշխատանքին: Բանն այն է, որ հանրապետական պատգամավորների ու Կարեն Կարապետյանի միջեւ անջրպետն այս ընթացքում ավելի է խորացել: Սա այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանի հրաժարականով խանդավառված` Կարեն Կարապետյանը փորձեց ամեն գնով իրենով անել վարչապետի պաշտոնը` արհամարհելով կուսակիցներին եւ այդ հարցում օժանդակություն փնտրելով դրսից: Սա ակնհայտորեն դուր չի եկել նաեւ Սերժ Սարգսյանին` դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին