Կարևոր իրադարձություններ

«Ես ո՛չ արևմտամետ եմ, ո՛չ ռուսամետ, ո՛չ էլ ամերիկամետ եմ, ես՝ ՀԱՅԱՄԵՏ քաղաքական գործիչ եմ»

01 Մայիս, 2018 11:15
Հեղինակ՝ Ռուբեն Շուխյան
«Ես ո՛չ արևմտամետ եմ, ո՛չ ռուսամետ, ո՛չ էլ ամերիկամետ եմ, ես՝ ՀԱՅԱՄԵՏ քաղաքական գործիչ եմ»

 

Հանրապետական խմբակցության հետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հարց ու պատասխանից հետո արձանագրենք, որ պատգամավորներն իրենց նախապես խնամքով ծրագրված և պատրաստված հարցերով այդպես էլ չկարողացան ծուղակի մեջ գցել Փաշինյանին, և նրա բոլոր պատասխանները միանշանակ հստակ էին, ընկալելի ու տրամաբանված:
Եվ ընդհանրապես, արդեն կարելի է թերևս փաստել, որ ի դեմս Փաշինյանի մենք գործ ունենք ոչ թե ժողովրդից բացարձակ կտրված ինչոր կաբինետային, փոխկապավոր, օսլայված օձիքով կուսակցական հրահանգչի հետ, այլ՝ վառ, խարիզմատիկ և բառացիորեն ժողովրդի ծոցից դուրս եկած սովորական ուսապարկով և կամուֆլյաժային շապիկով մի բացառիկ քաղաքական գործչի հետ, որն աճել ու հասունացել է մեր բոլորիս աչքի առջև և որին այդքան էլ հեշտ չի լինի կուլ տալ կամ անտեսել: 
Նիկոլ Փաշինյանին այսօր հետևում, նմանակում և պաշտում է մեր երկրի ողջ երիտասադրությունը՝ սկսած Հայաստանի խոշոր քաղաքներից մինչև ամենափոքր գյուղը: Նա նրանց բացարձակ կուռքն է, և առաջին հերթին՝ իր պարկեշտությամբ, պարզությամբ և աննկարագրելի ժողովրդականությամբ: Ես ո՛չ արևմտամետ եմ, ո՛չ ռուսամետ, ո՛չ էլ ամերիկամետ եմ, ես՝ ՀԱՅԱՄԵՏ քաղաքական գործիչ եմ,- ասում է Փաշինյանը, և այսօր արդեն բոլորն են հավատում և աջակցում նրան:
 
 

Լրահոս

Դիտել ավելին