Կարևոր իրադարձություններ

Իսրայելի վարչապետը մեղադրել է Իրանին՝ միջուկային ծրագրի վերաբերյալ ստի մեջ

01 Մայիս, 2018 00:00
Իսրայելի վարչապետը մեղադրել է Իրանին՝ միջուկային ծրագրի վերաբերյալ ստի մեջ

Ապրիլի 30-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մամլո ասուլիսի ժամանակ մեղադրել է Իրանին «իր միջուկային ծրագրի վերաբերյալ ստի մեջ»։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Իրանի առաջնորդները բազմիցս հերքել են միջուկային զենքի առկայությունը։ Այսօր ես այստեղ եմ, որպեսզի ձեզ մի բան ասեմ. Իրանը ստել է»,– հայտարարել է Նեթանյահուն։

Իսրայելի վարչապետի խոսքերով՝ 2015 թվականին, միջուկային գործարքը կնքելուց հետո, իրանական կողմն ակտիվացրել է ջանքերը, որպեսզի թաքցնի իր գաղտնի փաստաթղթերը, իսկ 2017 թվականին միջուկային զենքի մասին տեղեկություններով ֆայլերը տեղափոխել և թաքցրել են Թեհրանում։

 

Նեթանյահուն ընդգծել է, որ Իրանը շարունակում է պահել և ընդլայնել գիտելիքները միջուկային զենքի բնագավառում՝ հետագա օգտագործման համար։

Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ հանրային մամլո ասուլիսի ժամանակ Նեթանյահուն, Իրանի մասին զեկույցի ժամանակ, սլայդերից մեկի վրա սխալմամբ ցուցադրել է անգլիական թերթի հոդվածի լուսանկարը՝ Հարավային Աֆրիկային միջուկային զենք վաճառելու Իսրայելի փորձի մասին։

Պաշտոնական Թել–Ավիվը դեռևս հրապարակայնորեն չի հայտարարում իր երկրում միջուկային ռումբի առկայության կամ բացակայության մասին։

 

Լրահոս

Դիտել ավելին