Կարևոր իրադարձություններ

Չալոն նույնպես մասնակցում էր հանրահավաքին

29 Ապրիլ, 2018 20:36
Չալոն նույնպես մասնակցում էր հանրահավաքին

Հանրահայտ Չալոն՝ շունը, որը Նիկոլ Փաշինյանի և աջակիցների քայլարշավի մասնակիցն է, ապաքինվել է և այսօր Հանրապետության հրապարակում էր:

«Ժողովուրդ մեր Չալոն է եկել: Չալոն լավացել է, եկել է: Նրանք, ովքեր չգիտեն, ասեմ՝ Չալոն հենց մեր քայլարշավի առաջին օրը Գյումրի քաղաքից դուրս, երևի մեկ-երկու կիլոմետր, միացավ մեզ և մեզ հետ քայլեց մինչև Երևան: 14 օր հսկեց մեր ճամբարը, 14 օր մեզ  հետ քայլեց և հենց Երևան մտանք, նա վրաերթի ենթարկվեց:

Ճիշտ է՝ եկավ հասավ նաև Ազատության հրապարակ, Ֆրանսիայի հրապարակ, բայց արդեն լավ չէր զգում իրեն և մեր համակիր համաքաղաքացիները նրան տարան և բուժեցին: Եվ ահա Չալոն ողջ և առողջ է»,- ասաց նա ու հավելեց, որ շանը պաշտնոապես Քայլո են ասում, բայց իրեն տանը Չալո էին ասում:

 

Լրահոս

Դիտել ավելին