Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում ուղևորուհին դատի է տվել ավիափոխադրողին՝ պահանջելով փոխհատուցել վթարային վայրէջքից կրած վնասները

29 Ապրիլ, 2018 11:00
ԱՄՆ-ում ուղևորուհին դատի է տվել ավիափոխադրողին՝ պահանջելով փոխհատուցել վթարային վայրէջքից կրած վնասները

Southwest Airlines ընկերության ուղևորուհին ավիափոխադրողին և շարժիչների արտադրողին դատի է տվել՝ պահանջելով բարոյական և նյութական վնասի փոխհատուցում, որ նա ստացել է վթարային վայրէջքի ժամանակ:

Լիլյա Չավեսը հայցում նշում է, որ չի կարողանում ձերբազատվել «հետտրավմատիկ սթրեսից, տագնապի զգացողությունից, ընկճախտից և ֆիզիկական վնասվածքների հետևանքներից»:

Նրա կարծիքով՝ ավիաընկերության սեփականատերը կամ պետք է անհապաղ վայրէջք իրականացներ, կամ զգուշացներ թռիչքի վտանգավորության մասին:

«Դրա փոխարեն Southwest Airlines շարունակում էր իրականացնել պարբերական չվերթը՝ չնայած գիտեր, որ թռչելն անվտանգ չէ»,- հայցից մեջբերում է TASS-ը:

Պահանջվող փոխհատուցման գումարի չափը չի հաղորդվում:

 

Լրահոս

Դիտել ավելին