Կարևոր իրադարձություններ

Բժիշկ Մարիա Ազիզյանն անվճար կտրամադրի իր բժշկական ծառայություններն՝ առաջարկելով մաշկի տեսանելի գերաճի և խալերի հեռացում

28 Ապրիլ, 2018 14:00
Բժիշկ Մարիա Ազիզյանն անվճար կտրամադրի իր բժշկական ծառայություններն՝ առաջարկելով մաշկի տեսանելի գերաճի և խալերի հեռացում

ժիշկ Մարիա Ազիզյանը Ամերիկյան Վիրաբույժների Խորհդի կողմից երաշխավորված վիրաբույժ է, ով Հայաստան կայցելի «Կոսմետիկ Գեղեցկություն» բարեգործական նախագծի շրջանակներում: 

Նա անվճար կտրամադրի իր բժշկական ծառայությունները՝ առաջարկելով մաշկի տեսանելի գերաճի և տգեղ խալերի հեռացում:

 

Բժիշկ Ազիզյանը նաև առաջարկում է անվճար խորհրդատվություն՝ մաշկի վնասվածքների վերաբերյալ։ Բոլոր կոսմետիկ աշխատանքները կընթանան Վլադիմիր Ավագյան Բժշկական Կենտրոնում, մայիսի 23-ից 26-ը։

Ժամանակը և տեղերը սահմանափակ են, ուստի եթե ցանկություն ունեք այս ծառայությունից օգտվելու, ապա նախապես զանգահարեք (043) 152-552 հեռախոսահամարով՝ հերթագրվելու համար կամ գրեք էլեկտրոնային հասցեին ՝[email protected] :

Դիմողը պետք է իմանա իր հիվանդության պատմությունը, ալերգիայի առկայությունը և այն բոլոր դեղորայքների անվանումները, որոնք ընդունում է: Բոթոքս/ֆիլերներ կամ կնճիռներ վերացնող սրսկումներ չեն առաջարկվի:

Մարիա Ազիզյանը բժիշկների ընտանիքից է, շարունակում է իր պապի՝ բժիշկ-վնասվածքաբան Վրույր Ազիզյանի մասնագիտական ժառանգությունը, որը 2-րդ Համաշխարհային պատերազմի մասնակից էր, ճանաչված բժիշկ Երեւանում: Մարիայի հայրը՝ Կորյուն Ազիզյանը, Նեւրոզների հիվանդանոցի գլխավոր բժիշկն է եղել:

Բժիշկ Մարիա Ազիզյանը Բոստոնում իր մասնավոր կլինիկան ունի, որտեղ կատարում է տարբեր տեսակի մաշկի պրոցեդուրաներ՝ ե՛ւ կոսմետիկ, ե՛ւ քաղցկեղային: Նա Ամերիկյան Բժշկական Ասոցիացիայի եւ Վիրաբույժների Ամերիկյան Քոլեջի անդամ է:
Հետևեք նաև ՝     https://www.instagram.com/cosmeticbeautyproject/

                         https://www.facebook.com/cosmeticbeautyproject 
      
                     

 

 

Լրահոս

Դիտել ավելին