Կարևոր իրադարձություններ

Ապրիլի 29-ից նոր թափով ու շնչով կվերսկսենք քաղաքացիական անհնազանդության ողջ գործողությունները Երևանում. Նիկոլ Փաշինյան

27 Ապրիլ, 2018 11:37
Ապրիլի 29-ից  նոր թափով ու շնչով կվերսկսենք քաղաքացիական անհնազանդության ողջ գործողությունները Երևանում. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերո վներկայացրեց ապրիլի 27 –ի և 28-ի րենցանելիքները: Նախ հայտարարեց, որ Երևանում 2 օր դադարեցվելու են իրենց գործողությունները, այսպիսով հնարավորություն տալով շարժման մասնակիցներին հանգստանալ: Փոխարենը այսօր ժամը 15:00-ից ավտոերթ են կազմակերպում դեպի Գյումրի: Գյումրիում ժամը 18:00 նախատեսվում է հանրահավաք: Իսկ վաղը ժամը 11:00 ավտոերթ կկազմակերպեն Երևանից դեպի Վանաձոր: Ապրիլի 28-ին ժամը 15:00 Վանաձորի Արցախ պուրակում  նախատեսում են հանրահավաք: Իսկ ահա ապրիլի 29-ից, ինչպես ՆիկոլՓաշինյանն է ասում, նոր թափով ու նոր շնչով, ողջ ծավալով կվերսկսեն քաղաքացիական անհնազանդության ողջ գործողությունները Երևանում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին