Կարևոր իրադարձություններ

Լոս Անջելեսում կրակել են հայկական դրոշը ծածանող մեքենայի ուղղությամբ

27 Ապրիլ, 2018 10:38
Լոս Անջելեսում  կրակել են հայկական դրոշը ծածանող մեքենայի ուղղությամբ

Լոս Անջելեսում անհայտ անձը 8 անգամ կրակել է 19-ամյա Հարի Նալբանդյանի ավտոմեքենայի ուղղությամբ: Մեքենայում եղել է նաև քույրը: 

Հարի Նալբանդյանը  ABC7 հեռուստաալիքին պատմել է, որ երբ ինքը երթևեկելիս է եղել  ավտոճանապարհով, անհայտ անձի մեքենան հավասարվել է իր  մեքենայի հետ: Նա իջեցրել է պատուհանը, և դրանից հետո անհայտ անձը  սկսել է կրակելՆալբանդյանների ընտանիքը կարծում է, որ հարձակման պատճառը եղել է Հայաստանի դրոշը: Նշվում է, որ այդ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 24-ին:
Բարեբախտաբար Հարին և նրա քույրը վնասվածքներ չեն ստացել և  երջանիկ պատահականության շնորհիվ ողջ են մնացել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին