Կարևոր իրադարձություններ

«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտումները շարունակվում են. «Ժողովուրդ»

27 Ապրիլ, 2018 10:23
 «Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտումները շարունակվում են. «Ժողովուրդ»

««Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավորների կողմից արտոնյալի կարգավիճակ ունենալու դիմաց պաշտոնատար անձանց կաշառք տալու առթիվ քրեական գործով բացահայտումները շարունակվում են: «Զոն նայող» համարվող Թամազ Ֆերոյանին մեղադրանք  է առաջադրվել այն բանի համար, որ նա «Վանաձոր» ՔԿՀ-ում միայնակ, նաև Արկադի Պապյանի հետ միասին, անձամբ կամ իր մտերիմ Կարեն Հակոբյանի օժանդակությամբ, պարբերաբար տարբեր չափերի կաշառք են տվել  «Վանաձոր» ՔԿՀ-ի առանձին պաշտոնատար անձանց:

Հիշեցնենք, որ անցած տարի կալանավորվեցին «Վանաձոր» ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանը և մի շարք այլ պաշտոնատար անձինք, վերջիններս, ըստ մեղադրանքի, ՔԿՀ-ի կալանավորներից կաշառք էին վերցրել և նրանց համար ՔԿՀ-ում նպաստավոր պայմաններ էին ստեղծել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

 

Լրահոս

Դիտել ավելին