Կարևոր իրադարձություններ

«Ամեն դեպքում մենք գնալու ենք Մարիոթ. մենք սպասելու ենք Կարեն Կարապետյանին». Տ. Ավինյան

27 Ապրիլ, 2018 10:15
«Ամեն դեպքում մենք գնալու ենք Մարիոթ. մենք սպասելու ենք Կարեն Կարապետյանին».  Տ. Ավինյան

Այսօր՝ ժամը 12։00-ին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գնալու է «Մարիոթ» հյուրանոց, ուր նա ավելի վաղ հրավիրել էր վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին՝ իշխանությունն անցնցում հանձնելու վերաբերյալ բանակցությունների, որոնք, Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած նախապայմանով, պետք է տեղի ունենային լրագրողների ներկայությամբ: 

Հարցին, թե կայանալո՞ւ են բանակցությունները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Ամեն դեպքում մենք գնալու ենք Մարիոթ: Մենք սպասելու ենք Կարեն Կարապետյանին»:



 

Լրահոս

Դիտել ավելին