Կարևոր իրադարձություններ

Վարդան Ղուկասյանը չի մասնակցի Գյումրիում կազմակերպված հանրահավաքին. վախեցած է․ «Ժողովուրդ»

27 Ապրիլ, 2018 08:30
Վարդան Ղուկասյանը չի մասնակցի Գյումրիում կազմակերպված հանրահավաքին. վախեցած է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է՝ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Գյումրիում և Վանաձորում այսօրվանից հանրահավաքներ իրականացնելու իր մտադրության մասին, ինչը մեզ հասած տեղեկություններով տեղական իշխանությունների շրջանակներում իրարանցման պատճառ է դարձել:

Ինչպես հայտնի է, համաժողովրդական շարժմանը միացել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և նրա անդամ ԱԺ պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը հասցրել է Գյումրիում մասնակցել մի շարք հանրահավաքների և ելույթ ունենալ: Նույնիսկ համացանցում հայտնվել է տեսանյութ, որում Ղուկասյանը բացականչում է «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսը:

Մեր աղբյուրները, սակայն, պնդում են, որ այսօր Գյումրիում կազմակերպված հանրահավաքին Ղուկասյանը չի մասնակցելու: Մեր աղբյուրը հայտնեց, որ նա ինչ–որ պատճառով շատ վախեցած է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին