Կարևոր իրադարձություններ

Դատախազը 20 միլիոն դրամ նվիրատվություն է ստացել. «Փաստ»

27 Ապրիլ, 2018 08:22
Դատախազը 20 միլիոն դրամ նվիրատվություն է ստացել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գորիսի կայազորի զինվորական դատախազության դատախազ Հովհաննես Ալեքսանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր եւ կնոջ 2017 թ. տարեկան հայտարարագրերը:

Ալեքսանյանը հայտարարագրել է 23 միլիոն դրամ դրամական մկիջոցներ, որոնք նախորդ տարվա ընթացքում չեն փոփոխվել, եւ 25 միլիոն 203 հազար դրամ տարեկան եկամուտներ, որից 20 միլիոն դրամը նվիրատվություն է, իսկ մնացածն էլ՝ աշխատավարձ:

Կինը՝ Սոֆյա Մաթեւոսյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է, հայտարարագրել է 15 միլիոն դրամ դրամական միջոցներ ու 23 միլիոն 49 հազար դրամ եկամուտներ, որից 20 միլիոն 382 հազար դրամը ստացված փոխառություններ են՝ վարկեր, իսկ 2 միլիոն 667 հազար դրամը աշխատավարձ: Բացի այս, պաշտոնյայի կինը ունեցել է նաեւ փոխառություններ, որոնք կազմել են 22 միլիոն 332 հազար դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին