Կարևոր իրադարձություններ

Ավտոմեքենան Աշտարակ-Երևան ավտոճանապարհին շրջվել է և բռնկվել

27 Ապրիլ, 2018 00:40
Ավտոմեքենան Աշտարակ-Երևան ավտոճանապարհին շրջվել է և բռնկվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 26-ին, ժամը 20:12-ին տեղեկություն է ստացել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ ոստիկանության նախկին հենակետի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «Mitsubishi Lancer Evolution» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Դ. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և բռնկվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, հրդեհը մարվել է տեղի ուժերով: Շարժիչի հատվածում այրվել են էլեկտրական լարեր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին