Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ–ում դերասան Բիլ Քոսբիին մեղավոր են ճանաչել սեռական ոտնձգությունների մեջ

26 Ապրիլ, 2018 23:30
ԱՄՆ–ում դերասան Բիլ Քոսբիին մեղավոր են ճանաչել սեռական ոտնձգությունների մեջ

Ութսունամյա դերասան Բիլ Քոսբին մեղավոր է ճանաչվել 2004 թվականի սեռական ոտնձգությունների գործի բոլոր երեք կետերով։ Այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը։

Ավելի վաղ տասնյակ կանայք մեղադրել էին Քոսբիին այն բանի համար, որ վերջինս իրենց քնաբեր է տվել, իսկ այնուհետև բռնաբարել է։ Այդ մեղադրանքների մեծ մասն իրենց վաղեմության պատճառով չունեն դատական հեռանկար։ Դեռևս դատարան են հասել 44–ամյա Անդրեա Կոնստանդի մեղադրանքները։

Ինչպես հաղորդում են ԶԼՄ–ները՝ Քոսբին իբր բռնաբարել է Կոնստանդին 2004 թվականին, սակայն այն ժամանակ մեղադրանք չի առաջադրվել, 2006-ին նրանք հաշտություն են կնքել։

Քոսբին հայտարարում է, որ Կոնստանդի հետ իրենց հարաբերությունները փոխադարձ համաձայնեցված են եղել։

Դատավարությունը ձգվում է 2016 թվականից։ 2017 թվականի հունիսին դատական նիստն ավարտվել էր՝ առանց վճիռ կայացնելու։

 

Լրահոս

Դիտել ավելին