Կարևոր իրադարձություններ

Արմեն Ջիգարխանյանի ընկերը պատմել է նրա առողջական վիճակի մասին

26 Ապրիլ, 2018 23:21
Արմեն Ջիգարխանյանի ընկերը պատմել է նրա առողջական վիճակի մասին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, հայտարարել է, որ դերասանը կանխարգելիչ նպատակով հետազոտություն է անցնում մոսկովյան հիվանդանոցներից մեկում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:«Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, ծայրահեղ ծանր վիճակում չէ, նա բուժզննում է անցնում հիվանդանոցում»,- ընդգծել է Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ТАСС գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Ջիգարխանյանին հոսպիտալացրել են կոմայի մեջ գտնվելով:


 
 

Լրահոս

Դիտել ավելին