Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում հյուրանոցի համարում ամերիկուհին ծննդաբերել է YouTube-դասերով: Մինչ ծննդաբերելը նա YouTube-ի և WikiHow-ի տեսանյութերում դիտել է, թե ինչպես պետք է ծննդաբերել: Տեղի ունեցածի մասին նա գրել է Twitter-ի իր էջում: 22-ամյա ամերիկուհին գտնվում էր Ստամբուլում, երբ սկսվեցին երկունքի ցավերը: Սկզբում նա չէր հասկանում, թե ինչ է տեղի ունենում՝ ախտանշանները վերագրելով թունավորմանը: Նրա խոսքով՝ երեխան պետք է ավելի ուշ լույս աշխարհ գար: Սակայն Google-ում դիտելով ախտանշանները՝ նա հասկացել է, որ շուտով երեխան կծնվի: Արդյունքում աղջիկը ինքնուրույն է ծննդաբերել հյուրանոցի համարում՝ մինչ այդ WikiHow-ում հոդված կարդալով և դաս-տեսանյութեր դիտելով:

26 Ապրիլ, 2018 23:50

Volkswagen խոշորագույն գերմանական ավտոկոնցեռնը Չինաստանի գործընկերների հետ միասին 15 մլրդ եվրո կներդնի մինչեւ 2020 թվականը էներգիայի նոր աղբյուրներով աշխատող ավտոմեքենաների եւ տրանսպորտի անվարորդ կառավարման տեխնոլոգիաների զարգացման գործում։

Ինչպես «Սինհուա» գործակալությանը հայտարարել են Volkswagen Group China ընկերությունում, ավտոկոնցեռնը պլանավորում է մինչեւ 2020 թվականը չինական շուկայում ներկայացնել որակապես նոր մոդելների 15 ավտոմեքենա, իսկ մինչեւ 2025 թվականը՝ ավտոմեքենաների 40 մոդել՝ էներգիայի նոր աղբյուրներով:

Պեկինի միջազգային ավտոսալոնի ընթացքում Volkswagen-ը ներկայացրել է ինը նոր մոդել, որոնք չինական շուկայում կհայտնվեն 2018 թվականին: Այդ թվում Volkswagen-ը Չինաստանում գործարկում է SOL ավտոմոբիլների նոր բրենդը, շարքի առաջին մոդելը դարձել է E20X արտաճանապարհայինը:

2017 թվականին Volkswagen Group China-ն եւ երկու համատեղ ձեռնարկություններ՝ SAIC Volkswagen-ը (Շանհայ) եւ FAW-Volkswagen-ը (Չանչուն), գրեթե 3,2 մլն ավտոմեքենա են մատակարարել չինական շուկային: 2018 թվականի առաջին երեք ամիսներին ընկերությունը վաճառքների նոր ռեկորդի հասել մայրցամաքային Չինաստանում եւ Հոնկոնգում՝ իրացնելով 1,01 մլն ավտոմեքենա, ինչը 13,4 տոկոսով ավելի է անցյալ տարվա մակարդակից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Դիտել ավելին