Կարևոր իրադարձություններ

Ամերիկուհին ծննդաբերել է ինքնուրույն՝ YouTube-դասերի հրահանգներով

27 Ապրիլ, 2018 00:27
Ամերիկուհին ծննդաբերել է ինքնուրույն՝ YouTube-դասերի հրահանգներով

Թուրքիայում հյուրանոցի համարում ամերիկուհին ծննդաբերել է YouTube-դասերով: Մինչ ծննդաբերելը նա YouTube-ի և WikiHow-ի տեսանյութերում դիտել է, թե ինչպես պետք է ծննդաբերել: Տեղի ունեցածի մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

22-ամյա ամերիկուհին գտնվում էր Ստամբուլում, երբ սկսվեցին երկունքի ցավերը: Սկզբում նա չէր հասկանում, թե ինչ է տեղի ունենում՝ ախտանշանները վերագրելով թունավորմանը: Նրա խոսքով՝ երեխան պետք է ավելի ուշ լույս աշխարհ գար: Սակայն Google-ում դիտելով ախտանշանները՝ նա հասկացել է, որ շուտով երեխան կծնվի: Արդյունքում աղջիկը ինքնուրույն է ծննդաբերել հյուրանոցի համարում՝ մինչ այդ WikiHow-ում հոդված կարդալով և դաս-տեսանյութեր դիտելով:

 

Լրահոս

Դիտել ավելին