Կարևոր իրադարձություններ

Այս ընթացքում երբեք չպետք է մոռանանք, որ պետական կառույցը պետք է ամուր մնա. Արմեն Սարգսյան

26 Ապրիլ, 2018 23:06
Այս ընթացքում երբեք չպետք է մոռանանք, որ պետական կառույցը պետք է ամուր մնա. Արմեն Սարգսյան

Հարցի լուծումը պետք է լինի միայն Սահմանադրության սահմաններում: «Ազատության»-ը տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նրա գնահատմամբ՝ այս պահին գործընթացները ճիշտ հունով են ընթանում:

«Անկախ նրանից, թե ինչպիսի կարծիքներ կան, քննարկումը, պետք է ի վերջո տեղափոխվի Ազգային ժողով: Ազգային ժողովում պետք է լինեն քննարկումներ, քվեարկություն: Դրանից հետո դա պետք է լինի այն որոշումը, որ Ազգային ժողովը ընդունում է: Եվ դա հանգուցալուծումը պետք է լինի»,- ասել է նա:

Դիտարկմանը, որ այս օրերին պետք է ներկայացվի վարչապետի թեկնածուն, նախագահը պատասխանել է, թե չի ցանկանում մանրամասների մեջ մտնել, որովհետև կարծում է, թե ցանկացած քաղաքացի այսօր Երևանում շատ լավ գիտի իրողությունը:

«Ես մեկ ուրիշ հարցի շուրջ ուզում էի խոսել: Իհարկե, ինչպես Դուք ասացիք, ամբողջ ազգը, ազգ ասելով, հասկանում եմ ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, նաև՝ Արցախի և Սփյուռքի:

Բոլորը հետաքրքրված են, հետևում են: Իրոք, մենք փոքր պետություն ենք, բայց համաշխարհային ազգ ենք, այնպես որ, կարծիքներ մարդիկ արտահայտում են Լոս Անջելեսից սկսած մինչև Վլադիվոստոկ: Սակայն մի բան չպետք է մոռանանք: Այս ընթացքում երբեք չպետք է մոռանանք, որ պետական կառույցը պետք է ամուր մնա: Հայաստանի նման երկիրը իրեն չի կարող թույլ տալ՝ շրջապատված լինելով այն խնդիրներով, որի մասին մենք շատ լավ գիտենք, Արցախը շրջապատված լինելով անցանկալի հետևանքներով, պատերազմական գործողություններով»,- նշել է նա Արմեն Սարգսյանը:

Հանրապետության նախագահը շեշտել է, թե մենք չենք կարող թույլ տալ, որ ոստիկանությունը չաշխատի, չենք կարող թույլ տալ, որ անվտանգությունը չաշխատի, չենք կարող թույլ տալ, որ համալսարանը՝ որպես կառույց փլուզվի, որովհետև ուսանողը դրսում է: Նրա խոսքով՝ ուսանողը պետք է գիտակցի, որ մի քանի օրից վերադառնալու է իր հիմնական առօրյային:

Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ շուտով կունենանք ժողովրդավարական երկիր Արմեն Սարգսյանը պատասխանել է. «Նոր Հայաստանն ավելի ժողովրդավար երկիր է, քան սրանից մի քանի ամսի առաջ»:

 

Լրահոս

Դիտել ավելին