Կարևոր իրադարձություններ

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածուի հարցը կքննարկի մոտակա օրերին կայանալիք նիստում

26 Ապրիլ, 2018 22:09
ԱԺ ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածուի հարցը կքննարկի մոտակա օրերին կայանալիք նիստում

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը վարչապետի թեկնածուի հարցը կքննարկի մոտակա օրերին կայանալիք նիստում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` մեկնաբանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի հայտնած տեղեկությունը, որ խորհրդարանական ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածուի հարցը կքննարկի ապրիլի 27-ին կայանալիք նիստում: «Պարոն Մինասյանը նկատի է ունեցել, որ քննարկումը տեղի կունենա մոտակա օրերին: Վաղվա հետ կապված որևէ որոշում չկա: Մոտակա օրերին տեղի կունենա մեր խմբակցության նիստը»,- պարզաբանեց Բաղդասարյանը:

Ավելի վաղ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն «Արմենպրես»-ին փոխանցել էր, որ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարցը քննարկելու է ՀՀԿ խմբակցության նիստում, որը կայանալու է ապրիլի 27-ին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին