Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    554
    562

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

«Ես կա՛մ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, պահանջով, աջակցությամբ, կա՛մ էլ՝ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի». Նիկոլ Փաշինյան

26 Ապրիլ, 2018 20:45
«Ես կա՛մ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, պահանջով, աջակցությամբ, կա՛մ էլ՝ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի». Նիկոլ Փաշինյան

«Արդեն բավականին երկար ժամանակ մենք պնդում ենք, որ ՀՀ-ում դե ֆակտո տեղի է ունեցել իշխանափոխություն, ՀՀ-ում գոյություն ունի նոր իշխանություն, և այդ իշխանությունը դուք եք»,- այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ինքը երեկ այս հրապարակում ժողովրդի կողմից առաջադրվել է՝ որպես ժողովրդի վարչապետի թեկնածու. «Սա շատ պատասխանատու կարգավիճակ է, և, բնականաբար, մենք ակնկալում են, որ ԱԺ-ի խմբակցությունները կոնսենսուսով կկայացնեն այդ որոշումը:

Բայց ես ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք մեկ խնդիր: Խնդիրը ոչ թե իմ վարչապետ դառնալն է, այլ՝ ՀՀ-ում հաստատված կոռումպացված, հակաժողովրդավարական համակարգը վերացնելն է: Հիմա, բնականաբար, կան տարբեր մեսիջներ, գործարքի առաջարկներ, բայց ես ուզում եմ, որ մենք բոլորս հստակ արձանագրենք, որ կոռումպացված և հակաժողովրդական համակարգի հետ որևէ կոմպրոմիս լինել չի կարող:

Մենք այսօր հստակ քննարկել ենք մեր մեծ թիմով՝ «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցությունը, «Իմ քայլը» նախաձեռնությունը, «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը, ուսանողական շարժումը, որոշել ենք, որ պաշտոնների բաժանման, գործարքների, առևտրի, ոլորտների կիսման մասին որևէ խոսք լինել չի կարող»:

Ն. Փաշինյանը հայտարարեց, որ իրենք չեն գնալու որևէ կուլիսային պայմանավորվածության. «Ես կա՛մ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, պահանջով, աջակցությամբ, կա՛մ էլ՝ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»:

Նա կոչ արեց մարդկանց հավաքել ուժերը, որովհետև իրենց քայլի հաջորդ փուլը մայիսի 1-ն է, երբ պետք է ընտրվի վարչապետը. «Այդ օրը ժողովուրդը պետք է ցուցադրի իր հզորությունն ամբողջ թափով»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին