Կարևոր իրադարձություններ

Այսօր՝ ժամը 12:00-ին, Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրում է սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը

26 Ապրիլ, 2018 21:46
Այսօր՝ ժամը 12:00-ին, Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրում է սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը

Այսօր Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իշխանությունների հետ բանակցությունները վերսկսկելու պատրաստակամություն հայտնեց:

«Երեկ ՀՀԿ-ն կուսակցական ժողով է արել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, և, ի վերջո, եկել են ընդհանուր հայտարարի, որ պետք է Կարեն Կարապետյանին լիազորեն, որ բանակցի իմ հետ: Մենք այդ որոշումն ընդունում ենք ի գիտություն, և, ինչպես նախկինում, պատրաստակամություն ենք հայտնում շարունակել բանակցային գործընթացը մեր առաջարկած օրակարգի շրջանակներում:

Ես վաղը ժամը 12:00-ին հրավիրում եմ Կարեն Կարապետյանին «Մարիոթ» հյուրանոց՝ սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը: Մենք ունենք մեկ կոնկրետ պայման: Ինչպես Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները, Կարեն Կարապետյանի հետ բանակցությունը նույնպես ծայրից ծայր պետք է տեղի ունենա լրագրողների ներկայությամբ, որպեսզի հանրությունը տեղյակ լինի, թե ինչ ենք քննարկում: Մենք ՀՀԿ-ի հետ փակ դռների հետևում չենք բանակցելու:

Մենք բանակցելու ենք ժողովրդի աչքի առաջ, որովհետև մենք հայտարարում ենք, որ ժողովուրդն իշխանություն է, մեր ղեկավարն է, մեր շեֆն է, ու մենք պետք է մեր ղեկավարին հաշվետու լինենք մեր արած ամեն քայլի համար»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին