Կարևոր իրադարձություններ

Աղջիկները հասցրել են սելֆի անել քանդվող կամրջի վրա և ցած են ընկել

26 Ապրիլ, 2018 22:08
Աղջիկները հասցրել են սելֆի անել քանդվող կամրջի վրա և ցած են ընկել

Բրազիլիայի Պիաուի նահանգում գետի վրայով անցնող երկաթուղային կամրջի մի մասը քանդվել է, երբ նրա վրա մարդիկ են եղել՝ գրում է The Sun-ը:

Վթարի արդյունքում տուժել են 22-ամյա մի կին և նրա ընկերուհիները՝ 15 և 16 տարեկան: Նրանք բարձրացել են կամրջի վրա, որպեսզի լուսանկարվեն: Սելֆիից մի քանի վայրկյան անց կամրջի մի մասը, որի վրա կանգնած են եղել աղջիկները, փլվել է:

Երեքն էլ ընկել են 10 մետր բարձրությունից և ոտքի կոտրվածք են ստացել, ևս 5 հոգի, որոնք կանգնած են եղել կամրջի վրա, չեն տուժել:

 

Լրահոս

Դիտել ավելին