Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը վաղը հանրահավաք հրավիրեց Գյումրիում

26 Ապրիլ, 2018 22:00
Նիկոլ Փաշինյանը վաղը հանրահավաք հրավիրեց Գյումրիում

Այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ժողովրդական բրենդ որակեց «Մարիոթ» հյուրանոցային համալիրը և «Գրանդ հոլդինգի» բոլոր ընկերությունները:

«Վաղը ժամը 6-ին պետք է հանրահավաք անենք ոչ թե՝ Երևանում, այլ՝ Գյումրիում:  Երևանում վաղվա համար բոլոր գործողություններն առժամանակ դադարեցվում են, որպեսզի Երևանում մեր ակտիվիստները մեկ-երկու օր հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն ունենան: Բայց եթե Երևանում կան մարդիկ, ովքեր ինձ նման հանգստանալու և ուժերը վերականգնելու խնդիր չունեն, բոլոր այդ մարդիկ վաղը ժամը 3-ին իրենց ավտոմեքենաներով հավաքվում են Աշտարակի խճուղում, և ավտոերթով գնում ենք դեպի Գյումրի:

Հույս ունենք, որ գյումրեցի մեր ընկերները մեզ կդիմավորեն Շիրակի մարզի մուտքի վրա»,- հայտարարեց Ն. Փաշինյանը՝ հավելելով, որ ամսի 29-ին, 30-ին և մայիսի 1-ին իրենց բոլոր գործողությունները Երևանում վերականգնվելու են աննախադեպ թափով և ծավալներով:

Իսկ ապրիլի 28-ին հանրահավաք տեղի կունենա Վանաձորում:

 

Լրահոս

Դիտել ավելին