Կարևոր իրադարձություններ

Emirates-ի ուղևորները կկարողանան ուղեբեռը գրանցել և հանձնել տնից

26 Ապրիլ, 2018 21:50
Emirates-ի ուղևորները կկարողանան ուղեբեռը գրանցել և հանձնել տնից

Emirates ավիաընկերությունը գործարկել է տնից ուղեբեռի գրանցման եւ հանձնման ծառայությունը: Այդ մասին հայտնել է Gulf News հրատարակությունը: Ուղեւորները կարող են ուղեբեռի մինչեւ յոթ իր հանձնել ավիաընկերության՝ տուն ժամանած աշխատակցին լրացուցիչ վճարի դիմաց:

Ծառայությունը մատուցվում է սպասարկման բոլոր կարգերի համար: Ավիաընկերության աշատակիցը կշռում է ուղեբեռը եւ ամրացնում բեռնապիտակները, ինչպես նաեւ ուղեւորներին գրանցում է չվերթին եւ նրանց ինքնաթիռ նստելու տոմսեր է տալիս Դուբայի ցանկացած վայրում, որն ընտրել է ուղեւորը:

Դա կարող է լինել տուն, հյուրանոց կամ գրասենյակ: Աշխատակիցն ուղեբեռն օդանավակայան է տանում չվերթից մի քանի ժամ առաջ: Ըստ որում ծառայությունը կարելի է պատվիրել մեկնաթռիչքից 12 ժամ առաջ:

Emirates-ը նաեւ ուղեբեռը տուն է հասցնում ժամանելիս: Դա նշանակում է, որ ավիաընկերության աշխատակիցներն ուղեբեռը կվերցնեն ժապավենից, կանցկացնեն մաքսային վերահսկողությունով եւ կհասցնեն ուղեւորի տուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին

 

Լրահոս

Դիտել ավելին