Կարևոր իրադարձություններ

Մայք Պոմպեոն հաստատվել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում

26 Ապրիլ, 2018 21:36
Մայք Պոմպեոն հաստատվել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում

ԱՄՆ Սենատը հաստատել է Մայք Պոմպեոյին պետքարտուղարի պաշտոնում, նրա թեկնածության օգտին քվեարկել է 100 սենատորների մեծամասնությունը:

Ավելի վաղ ԿՀՎ-ի նախկին տնօրենին աջակցել էր Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը` երկու ձայնի առավելությամբ ժողովրդավարների դիմադրության պատճառով: Երկրորդ փորձից հետո կոմիտեի 20 անդամներից 11-ը (հանձնաժողովի կազմում՝ 11 հանրապետականներ և 10 ժողովրդավարներ) քվեարկել են Պոմպեոյի օգտին: Նա դարձավ պատմության մեջ առաջին թեկնածուն, որին հաստատեցին ձայների նման փոքր առավելությամբ:

Պոմպեոյին մնում է մասնակցել երդման արարողությանը և անցնել իր պարտականությունների կատարմանը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին