Կարևոր իրադարձություններ

Զախարովան հայտնել է Մոսկվայի դիրքորոշումը Հայաստանում տիրող իրավիճակի հարցում

26 Ապրիլ, 2018 20:08
Զախարովան հայտնել է Մոսկվայի դիրքորոշումը Հայաստանում տիրող իրավիճակի հարցում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին և ներկայացրել Մոսկվայի դիրքորոշումը:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանում տիրող իրավիճակի ֆոնին քննարկվում է երկու երկրի միջև դիվանգիտական հարաբերությունների հարցը, Զախարովան ասել է. «Երևանի հետ հարաբերությունները շարունակվում են, դրանք չեն ընդհատվել: Դեսպանատներն աշխատում են և՛ Մոսկվայում, և՛ Երևանում: Երևանի հետ հարաբերություններում մենք կատարում ենք մեր պատականությունները:«Մենք առաջնորդվում ենք նրանով, որ կան ժողովուրդներ, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի ժողովուրդները, և դիվանագետներն աշխատում են այդ ժողովուրդների համար, հանուն նրանց բարգավաճման: Ոչ թե ժողովուրդները պետք է հարմարվեն, այլ մենք՝ դիվանագետներս, պետք է մտածենք այն մասին, թե ինչպես մեր երկրները պետք է ապրեն և զարգանան և համատեղ ապագա կառուցեն՝ հաշվի առնելով պատմական բարեկամական կապերը:

 

Երկկողմ հարաբերությունները կապված են նաև տարածաշրջանային խնդրի հետ, որը ցավալի խնդիր է հանդիսանում համապատասխան երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի համար: Մենք կատարել ենք մեր պարտականությունները և մենք առաջնորդվելու ենք մեր պարտականություններով», - ասել է Զախարովան:

Պատասխանելով մեկ այլ լրագրողի հարցին, թե մեծ տերությունները փորձում են խաղադրույք կատարել ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների վրա, Զախարովան շեշտել է. «Հայաստանը հնագույն պատմություն, մշակույթ և բազմամյա պետականություն ունեցող երկիր է, և մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանի ժողովուրդը պետք է հաղթահարի այդ քաղաքական հասարակական ճգնաժամը: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե կարող է արդյոք այս իրադարձությունների ֆոնին սրվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, մենք կարծում ենք, որ դա չպետք է տեղի ունենա, քանի որ դա խաղաղ բանակցությունների և պայմանավորվածությունների հարց է»:

Զախարովան ներկայացրել է նաև, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում Հայաստանում ստեղծված իրավիճակին և Սերժ Սարգսյանի հրաժարականին՝ ասելով. «Դա Հայաստանի ներքին գործն է: Դա ինքնիշխան պետության ներսում տեղի ունեցող զարգացումների հարցն է: Դա ավելի շատ քաղաքագետների, պատմաբանների քննարկման հարցն է, թե ինչն է հանգեցրել ստեղծված իրավիճակին: Այնուամենայնիվ, դա, անկասկած, Հայաստանի ներքին հարցն է: Մենք կոչ են անում կողմերին խոհեմություն և պատասխանու մոտեցում դրսևորել սահմանադրական դաշտում այդ հարցին լուծում գտնելու համար»: 

 

Լրահոս

Դիտել ավելին