Կարևոր իրադարձություններ

Մոսկվա-Չելյաբինսկ չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կազանում՝ ծխող ուղևորի պատճառով

26 Ապրիլ, 2018 19:20
Մոսկվա-Չելյաբինսկ չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կազանում՝ ծխող ուղևորի պատճառով

Մոսկվայից Չելյաբինսկ թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կազանում` օդանավում ծխող տղամարդու պատճառով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ կայքը:


«Պարզվել է, որ օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Կազան քաղաքի օդանավակայանում: Անձնակազմի հրամանատարն ավիակարգավարի միջոցով տրանսպորտային ոստիկանության աշխատակիցների օգնությանն է դիմել՝ կապված այն հանգամանքի հետ, որ Չելյաբինսկի 33-ամյա բնակիչը ծխել է ինքնաթիռում թռիչքի ժամանակ», -հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:

Վերջինս տեղեկացրել է, որ օրինախախտ ուղևորին հանել են չվերթից և տեղափոխել ոստիկանական բաժանմունք: Տղամարդու նկատմամբ արձանագրություն է կազմվել վարչական իրավախախտումների կետով:

 

Լրահոս

Դիտել ավելին