Կարևոր իրադարձություններ

Հայտնի է օրը, երբ ՀՀԿ խմբակցությունը կքննարկի վարչապետի թեկնածուի հարցը

26 Ապրիլ, 2018 19:04
Հայտնի է օրը, երբ ՀՀԿ խմբակցությունը կքննարկի վարչապետի թեկնածուի հարցը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածուի վերաբերյալ հարցը քննարկելու է խորհրդարանական խմբակցության նիստում, որը կկայանա ապրիլի 27-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը: «Մենք վարչապետի թեկնածության հարցը քննարկելու ենք խմբակցության վաղվա նիստում»,- ասաց Մինասյանը:

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հրաժարական է տվել: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն` վարչապետի հրաժարականից հետո 7 օրվա ընթացքում խորհրդարանական բոլոր խմբակցությունները կարող են ներկայացնել վարչապետի թեկնածուներ, որից հետո խորհրդարանում բաց անվանական քվեարկությամբ տեղի կունենա վարչապետի ընտրությունը: Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին