Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին տվել է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու մանդատ. Շարմազանով

26 Ապրիլ, 2018 18:43
ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին տվել է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու մանդատ. Շարմազանով

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ունի իշխող Հանրապետական կուսակցության անունից այլ քաղաքական ուժերի հետ երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելուն միտված բանակցություններ վարելու մանդատ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Կարեն Կարապետյանն այն գործիչն է, ով ունի մանդատ հանրապետական կուսակցության անունից ցանկացած գործչի, կուսակցության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ բանակցել և ներկայացնել մեր տեսակետը: Մենք նրան այդ մանդատը տվել ենք»,- նշեց Շարմազանովը:

Անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իրեն ՀՀԿ-ական պատգամավորներ են զանգել և հայտնել, որ Կարեն Կարապետյանը իրենց անունից չի բանակցում, Շարմազանովն ասաց, որ չգիտի, թե ովքեր են զանգահարել Փաշինյանին և նման բան ասել:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այն անձինք, որոնց ներկայությունը Նիկոլ Փաշինյանը ցանկալի էր համարել Կարեն Կարապետյանի հետ բանակցություններում` Արա Բաբլոյանը և Վահրամ Բաղդասարյանը, նման բան չեն ասել: Եթե մնացած մարդիկ ասել են, չեմ կարող ասել, թե ով է իրեն նման բան ասել ու չեմ էլ ցանկանում հիմա հեռակա բանավեճի մեջ մտնել Փաշինյանի հետ: Հանրապետական խմբակցությունն այդ բանակցությունների մանդատը տվել է Կարեն Կարապետյանին»,- ընդգծեց Շարմազանովը:

 

Լրահոս

Դիտել ավելին