Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանն իր կողմից անում է հնարավոր բոլոր քայլերը հայ-ռուսական եղբայրական կապերը զարգացնելու համար. Զախարովա

26 Ապրիլ, 2018 18:30
Ռուսաստանն իր կողմից անում է հնարավոր բոլոր քայլերը հայ-ռուսական եղբայրական կապերը զարգացնելու համար. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը իր կողմից անում է հնարավոր  բոլոր քայլերը հայ-ռուսական եղբայրական կապերը զարգացնելու համար, ինչը բխում է երկու ժողովուրդների շահերից:

«Մենք մշտական կապի մեջ ենք Երևանի հետ, այն չի կտրվել: Մենք ելնում ենք նրանից, որ կան ժողովուրդներ` հայ և ռուս, և այդ ժողովուրդների միջև եղբայրական, բարեկամական, պատմական կապերի ամրապնդմանը ծառայում են նաև դիվանագետները»,- ասել է Զախարովան:

Նա հավելել է, որ դիվանագետները պետք է մտածեն, թե ինչպես պետք է շարունակել զարգացնել բարեկամական կապերը, որոնք կան երկու երկրների միջև:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին