Կարևոր իրադարձություններ

«Ես ծառայում եմ ժողովրդին». Լևոն Ալթունյան

26 Ապրիլ, 2018 17:42
«Ես ծառայում եմ ժողովրդին».  Լևոն Ալթունյան

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ կառավարության նիստին չի քննարկվել ներքաղաքական իրավիճակը:

«Հանգուցալուծմամբ զբաղվում են քաղաքական և քաղաքացիական ուժերը, մենք զբաղվում ենք առողջությունով, զբաղվում ենք մեր ստանդարտ ռեժիմով՝ մի քիչ, իհարկե, ուժեղացված, ամեն ինչ վերահսկողության տակ է»,-ասաց նա:

Հարցին, թե իր ապագան տեսնո՞ւմ է արդյոք նոր կառավարությունում և եթե առաջարկի լինի, կընդունի՞, Լևոն Ալթունյանը պատասխանեց. «Գիտեք, իմ հետագան կապված է այն նախագծերի հետ, որոնք սկսել ենք իրականացնել դեռ մեկ ու կես տարի առաջ, և նրանք նախատեսված են մոտավորապես 4-5 տարվա համար, այսինքն՝ ևս 2,5-3 տարի տեսնում եմ»,-ասաց նա և նշեց, որ նախագածերը պետք է ավարտին հասցնել:

Դիտարկմանը, թե դա դավաճանություն չի՞ համարվի արդյոք, նա արձագանքեց. «Իհարկե ոչ, ես ծառայում եմ ժողովրդին»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին