Կարևոր իրադարձություններ

«Ովքե՞ր են իսկապես պայծառ և հայրենասեր երիտասարդները»

26 Ապրիլ, 2018 17:23
Հեղինակ՝ Աննա Մկրտչյան
«Ովքե՞ր են իսկապես պայծառ և հայրենասեր երիտասարդները»
Ֆեսյբուքյան օգտատեր Աննա Մկրտչյանը հետևյալ կարծիքն է արտահայտում. 
 
Մոնթե Մելքոնյանին համեմատել Նիկոլ Փաշինյանի հետ ոչ թե չի կարելի, այլ սրբապղծություն է ու անարգանք արցախյան պատերազմի հերոսի հիշատակին

Այն տեսակետը, թե ցուցարարները վերջին մեկ-երկու օրվա ընթացքում «համը հանել են» միայն մասամբ է ճշմարտացի, որովհետև նրանք դա արել են վաղուց՝ երևանյան ցույցերի առաջին իսկ օրվանից:
Վերջին տարիներին շատ ենք լսել «պայծառ» կամ «հայրենասեր երիտասարդություն» արտահայտությունները: Նման բնորոշում են տալիս բողոքի ցույցերի դուրս եկած երիտասարդներին՝ ընդ որում, հենց իշխանության գլխին գտնվող մարդիկ՝ սկսած նախկին նախագահից վերջացրած ներկայիս վարչապետի պաշտոնակատարով: Սակայն ինչո՞ւ է երիտասարդության հենց այդ հատվածը համարվում այդպիսին և արդյոք կարելի է նրան այդպիսին համարել, դեռ ոչ ոք չի փորձել բացատրի: Վերջին օրերի իրադարձությունները առավել սրեցին այս հարցադրումը:
Այն տեսակետը, թե ցուցարաները և մասնավորապես երիտասարդ ցուցարարները վերջին մեկ-երկու օրվա ընթացքում «համը հանել են» միայն մասամբ է ճշմարտացի, որովհետև նրանք դա արել են վաղուց՝ երևանյան ցույցերի առաջին իսկ օրվանից: Երբ հազարավոր մարդիկ ասում էին՝ ինչքան ուզում եք ցույց արեք, բայց իմ ճանապարհը մի փակեք, թողեք ես գնամ աշխատանքի, հանդիպման, բժշկի, ծնողներիս տեսակցեմ, հիվանդին դեղ տանեմ և այլն, հանդիպում էին հեղափոխական երկաթյա տրամաբանությանը՝ չենք թողնի, փակ ա: Պարզապես առաջին օրերին ասում էին, «դե ոչինչ, ձեզ համար ենք անում», «դիմացեք մի երկու օր էլ ի՞նչ ա որ», «հեսա լավ եք ապրելու» և այլն, մարդիկ էլ համբերում էին, չէին տրտնջում՝ նմանապես հեղափոխական հովերով տարված, չէին պատկերացնում, թե սա որքա՞ն կարող է երկարել և ինչի՞ բերել:
Վերջին օրերին սկսեցին ծլել ցանածի առաջին ծիլերը՝ մարդիկ սկսեցին դժգոհել փակ փողոցներից, խելահեղ արագության սլացող և անընդհատ ձայնային ազդանշաններ տվող մեքենաներից, որոնց պատճառով արդեն զոհված երեխա ունենք, իսկ ծնողները հայտնվել են հիվանդանոցում, իրենց տեր ու տնօրեն զգացող երիտասարդ ցուցարարներից: Այս անգամ էլ լսեցինք նման դեպքերի համար սովորական դարձած՝ «դրանք մերոնք չեն՝ սադրիչներ են» խոսքերը: Սակայն դրանք նույն մեքենաների նույն վարողներ են: Հավանաբար, երևանցիներից շատերը արդեն բազմիցս են տեսել այդ նույն՝ ի քանի տասնյակ մեքենաներին քաղաքի տարբեր հատվածներում՝ դրանց լուսամուտներից դուրս թափված և աղմուկ աղաղակ բարձրացնող երիտասարդներով: Մի խոսքով, անգամ առաջին օրերի ցուցարարնեը սկսեցին խոսել, որ իրենք սրա համար չեն պայքարել: Սակայն, նրանց մեծ մասը չգիտի հեղափոխության տրամաբանական ընթացքը, եթե այն չկանգնեցնես այն խժռում է ամեն ինչ, երբեմն նաև հենց իր զավակներին ու անգամ ծնողներին: Սա ի միջիայլոց:
Հիմա վերադառնանք գլխավոր հարցին՝ նրա՞նք են այն պայծառ կամ հայրենասեր երիտասարդները, որոնց մասին խոսում են: Սեփական երկիրը ցնցող և ապակայունացնող այս տղաներն ու աղջիկնե՞րը, որոնք չգիտեն , որ ազատագրական պայքար չեն մղում սեփական պետության դեմ կամ մեջ, որ ազատագրական պայքարը օտարի տիրապետության դեմ է լինում, որը ճնշում ու ոչնչացնում է քեզ, որ ոստիկանությունը մեր երկրի ներքին անվտանգությունն ապահովող ուժային կառույց է և այնտեղ ծառայողներին սադրել կամ հայհոյել չի կարելի, չեն հասկանում, որ Մոնթե Մելքոնյանին համեմատել Նիկոլ Փաշինյանի հետ ոչ թե չի կարելի, այլ սրբապղծություն է ու անարգանք արցախյան պատերազմի հերոսի հիշատակին, որ կյանքի անցած ճանապարհով ոչ մի դրական բանով աչքի ընկած մարդուն չի կարելի սրբացնել, որ այդ նույն մարդը բացահայտորեն ասել է հետևյալը. «ինձ զարմացնում է, որ մեր երկրում կան մարդիկ, որ իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք ազատագրված, եթե կուզեք օկուպացված տարածքների վերաբերյալ ..Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնենք Ադրբեջանին: Մերը թողած, ուրիշին ենք ուզում տեր լինել»: 
Մինդեռ կան իսկապես պայծառ և հայրենասեր երիտասարդներ, որոնք նույնպես ունեն երիտասարդական ավյուն, բայց այն ուղղում են սեփական երկրի պատմությունը սովորելուն ու դասերը յուրացնելու, մշակույթն ուսումնասիրելուն, հայ գրողներին գործերը կարդալուն, ընտրած մասնագիտության մեջ հմտանալուն և գաղտնիքները տիրապետելուն՝ հետագայում դառնալով սեփական երկրի իրսկապես հայրենասեր քաղաքացին ու լավ մասնագետ, փորձելով սեփական ջանքերուվ անել հնարավորը հայրենիքն ավելի լավը դարձնելու համար: Մինդեռ այս երիտասարդությունը մնում է անտեսված և սեփական գիտելիքների պակասը լրացնելու կամ բացակայությունը վերացնելու ջանքեր իրենց հասակակիցների կողմից մեղադրվում հայրենասեր չլինելու մեջ: Ցավալի է նաև, որ մեր կրթական համակարգը չունի պետության կարևորությունն ու պետականության գերակայությունը արժևորելուն ուղղված ոչ մի ծրագիր կամ դասընթաց դպրոցներում և բուհերում, որոնց արդյունքում ունենանք պատասխանատվության զգացումով օժտված, պետության օրինապաշտ քաղաքացի իսկապես հայրենասեր և պայծառ երիտասարդներ:

 

Լրահոս

Դիտել ավելին