Կարևոր իրադարձություններ

Վարչապետի ընտրությանն ընդառաջ. ում թեկնածություններն են առաջադրելու խմբակցությունները

26 Ապրիլ, 2018 16:53
Վարչապետի ընտրությանն ընդառաջ. ում թեկնածություններն են առաջադրելու խմբակցությունները

Ազգային ժողովում ՀՀ վարչապետի՝  մայիսի 1-ին նախատեսված ընտրության հարցի քննարկմանն ընդառաջ խորհրդարանական 4 խմբակցությունները վարչապետի թեկնածուի վերաբերյալ քննարկումները շարունակում են: «Արմենպրես» զրուցել է խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչների հետ:

Խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ «Հանրապետական խմբակցությունը Սահմանադրությամբ տրված ժամկետներում` մինչև ապրիլի 30-ը ներառյալ, կքննարկի  Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածուի հարցը և կգա միասնական որոշման: «Ինչ որոշման էլ մենք հանգենք, դա պայմանավորված է լինելու բացարձակապես Հայաստանի Հանրապետության պետական շահով, Հայաստանի քաղաքացիների շահերի սպասարկմամբ` նկատի ունենալով ազգային անվտանգության և ներքին կայունության առաջնահերթությունը: Մենք պետականամետ քաղաքական ուժ ենք, որտեղ պետության և հայրենիքի շահն ամենավերն է և մենք կառաջնորդվենք նժդեհյան հետևյալ սկզբունքով` կուսակցությանս հետ, բայց ազգիս համար»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Հարցին` հնարավոր է, որ իրենց թեկնածուն չլինի ՀՀԿ-ական, այլ սատարեն մեկ այլ թեկնածուի, Շարմազանովը պատասխանեց. «Ես ասացի, մենք կքննարկենք, կգանք միասնական որոշման: Մեր որոշումը կլինի ազգային անվտանգության և ներքին կայունության շահը սպասարկելու ուղղությամբ: Հանրապետական կուսակցությունը պետական ուժ է, և մենք մինչև ապրիլի 30-ը կգանք որոշման և կներկայացնենք մեր հստակ որոշումը, թե ինչ ենք անում»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ապրիլի 25-ին տեղի է ունեցել «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը` շեշտելով, որ այս պահին բանակցություններ են ընթանում կողմերի միջև: «Այս պահին ես որևէ հստակ որոշման մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի դեռ ընթանում են բավականին ինտենսիվ բանակցություններ: Վստահ եղեք, որ առաջիկա 1-2 օրերի ընթացքում մենք մեր որոշումը կունենանք և սահմանված կարգով` մինչև ապրիլի 30-ը, մինչև այն պահը, երբ պիտի առաջադրվեն վարչապետի թեկնածուները, մեր որոշումը կհրապարակենք»,- ասաց Զոհրաբյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին