Կարևոր իրադարձություններ

Արմեն Գևորգյանը հանդիպել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարության հետ

26 Ապրիլ, 2018 16:32
Արմեն Գևորգյանը հանդիպել է  ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարության հետ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարության հետ:

ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, քննարկվել են երեք խումբ հարցեր՝ ԵԱՏՄ առաջիկա գագաթաժողովի հետ կապված կազմակերպչական հարցեր, ՀՀ նոր Սահմանադրության համատեքստում երկու երկրների պետական մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին