Կարևոր իրադարձություններ

Բողոքի ակցիաները շարունակվում են նաև մարզերում

26 Ապրիլ, 2018 16:24
Բողոքի ակցիաները շարունակվում են նաև մարզերում

Գյումրեցիները կրկին փողոց են դուրս եկել՝ պայքարելու ՀՀԿ-ի դեմ: Հավաքի մասնակիցները մտել են քաղաքապետարանի շենք և նստացույց կազմակերպել՝ կոչ անելով աշխատակիցներին միանալ իրենց:

Ցուցարարներին է մոտեցել քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը`նշելով, որ իրենք որևէ մեկի չեն արգելում միանալ քայլերթին, քանի որ աշխատակիցները որոշում կայացնելու հարցում ազատ են: 

Շարժման մասնակիցներին միացան նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցների մի մասը: Ցուցարարները հայտարարեցին, որ իրենց երթին միանալու են նաև հարակից գյուղերի բնակիչները: Նրանք պատրաստվում են ճանապարհներ փակել։ Այս պահին էլ Շիրակի մարզի մի քանի գյուղերում ճանապարհները փակ են:

Արարատի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել են միջպետական նշանակության ճանապարհի՝  Խոր Վիրապ եկեղեցի տանող խաչմերուկը: 

Վանաձորի տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողներն ու աշակերտներն էլ շարունակվում են դասադուլները։ Նրանք երթ են անցկացնում Վանաձորի փողոցներում և կոչ անում քաղաքացիներին միանալ իրենց: Հայքի հրապարակում  երեկոյան 19։00-ին հանրահավաք է նախատեսվում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին