Կարևոր իրադարձություններ

Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ իրավունքի ուժով գումարվող ԱԺ հատուկ նիստում. Արա Բաբլոյան

26 Ապրիլ, 2018 12:00
Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ իրավունքի ուժով գումարվող ԱԺ հատուկ նիստում. Արա Բաբլոյան

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այս մասին ասվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Երևանում և մարզերում բողոքի ցույցեր էին ընթանում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, ով ԱԺ նիստում ընտրվեց ՀՀ վարչապետ, իսկ ապրիլի 23-ին հրաժարական ներկայացրեց։

 

Լրահոս

Դիտել ավելին