Կարևոր իրադարձություններ

«Առաջիկա զարգացումների սցենարների մեջ հնարավոր տարբերակներից մեկը»

26 Ապրիլ, 2018 11:30
Հեղինակ՝ Նարեկ Մինասյան
«Առաջիկա զարգացումների սցենարների մեջ հնարավոր տարբերակներից մեկը»

Վերլուծելով այսօրվա իրադարձությունները՝ թերևս կարելի է նշել, որ առաջիկա զարգացումների սցենարների մեջ հնարավոր տարբերակներից մեկը հետևյալն է. 
1. ՀՀԿ-ն (կամ մի խումբ ՀՀԿ-ականներ) պաշտոնաթող վարչապետ Ս. Սարգսյանի հորդորով, ամենայն հավանականությամբ վաղը, կհայտարարի Ն. Փաշինյանի թեկնածությունը սատարելու մասին: 
2. Կարեն Կարապետյանը կդադարեցնի վարչապետի պաշտոնի պահպանմանն ուղղված քայլերը: Առաջիկա օրերին կկայանա Ազգային ժողովի նոր նիստ, որի արդյունքում Ն. Փաշինյանը կընտրվի ՀՀ վարչապետի պաշտոնում:
3. ՀՀԿ-ն աստիճանաբար կպատրաստվի խորհրդարանում իր նոր դերակատարմանը՝ արդեն որպես ընդդիմադիր ուժ: 
4. Ս. Սարգսյանը կհրաժարվի նաև ՀՀԿ առաջնորդի պաշտոնից. Հանրապետական կուսակցությունը կընտրի նոր ղեկավար, որն առաջիկայում re-branding-ի փորձ կկատարի:
5. Առաջիկա 2-3 ամսվա ընթացքում կկազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց Ն. Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի արդեն նոր քաղաքական ուժով (ՔՊ update կամ նոր "Քայլ արա" դաշինք), որպեսզի կապիտալիզացնի այս շարժումը՝ խորհրդարանական մեծամասնության տեսքով:

p.s. սցենարներ էլի կան

#Հայաստան 

 

Լրահոս

Դիտել ավելին