Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    554
    562

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Միակ բանական լուծումը․ «Առավոտ»

26 Ապրիլ, 2018 10:14
Միակ բանական լուծումը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Որ պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ դրա հետ, կարծես թե, բոլոր քաղաքակա ուժերը համաձայն են: Դա լավ է: Հակասություններն առաջանում են այլ տեղում. վարչապետի պաշտոնակատարն ասում է՝ «եկեք խորհրդարանական ընտրություններ անցկացնենք ՀՀԿ-ական վարչապետի պարագայում», այսինքն իրենց կողմից վարչական ճնշման եւ փող բաժանելու լծակները պահպանելու պայմաններում:

Հավանաբար, նրանք ցանկանում են նաեւ ընտրություններ անցկացնել ներկայիս Ընտրական օրենսգրքով, այսինքն այսպես կորված «ռեյտինգային» քվեարկությամբ, երբ «պուզատիները» շահագրգռված են փող ցփնել՝ խորհրդարանում հայտնվելու համար:
Ցույցի դուրս եկած մարդիկ, բնականաբար, ցանկանում են ընտրություններ անցկացնել Նիկոլ Փաշինյան վարչապետով եւ փոփոխված, «իսկական համամասնական» ընտրակարգով:

Որեւէ քաղաքական նախընտրություն չունենա­լով եւ ավելին` չտեսնելով հետագայում Փաշինյանին վարչապետի աթոռին` ասեմ, թե ինչու է պետք գնալ երկրորդ ճանապարհով: Ենթադ­րենք, ամեն ինչ ընթանում է ՀՀԿ-ի սցենարով, եւ արտահերթ խորհրդարանական ընտրություննե­րում հաղթում է ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն: Մենք դարձ­յալ կունենանք ընտրություններ, որոնց արդյունք­ներին ոչ ոք չի հավատում: Դա անխուսափելի­որեն բերելու է նոր դժգոհությունների, նոր բողոք­ների, նոր ճգնաժամի: 

Արժե՞ արդյոք ժամանակ կորցնել նման փորձերի վրա: Իսկ ի՞նչ կլինի, եթե հաջորդ բողոքը ղեկավարի ոչ թե քաղաքա­կան գործիչը, որը փորձում է հիմնականում մնալ օրինականության սահմաններում, այլ «Սասնա ծռերի» նման մի խումբ: Իսկ ի՞նչ կլինի, եթե որոշում ընդունողները հաջորդ անգամ լինեն «կոշտ միջոցների» կողմնակիցներ:

Իհարկե, Նիկոլ Փաշինյանին ժամանակավոր վարչապետ ընտրելը եւ անգամ Ընտրական օրենսգիրքը փո­խելն ինքնին չեն երաշխավորում ո՛չ վստահելի ընտրություններ, ո´չ էլ, առավել եւս, ընտրություն­ներից հետո երկրի արագ զարգացում: Բայց դա այս պահին միակ բանական լուծումն է եւ երկի­րը քաոսից հետ պահելու միակ շանսը:

Այնպես որ, Կարեն Կարապետյանի` ժամանակ ձգելու մարտավարությունը ոչ մի քաղաքական արդյունք չի տա, իսկ գործնական արդյունքն այն է լինելու, որ փողոցներում շարունակվելու է հեղափոխական անարխիան, Փաշինյանի շարժ­մանը միանալու են նորանոր կուսակցություններ եւ օլիգարխներ, անգամ օդիոզ դեմքեր: Դա վատ է այնքանով, որ հետագայում Նիկոլին, հավանա­բար, դժվար կլինի նրանց «ցրել»:

Այնպես որ, ցանկալի է, որ Կարեն Կարապետ­յանը, որքան հնարավոր է շուտ, վերադառնա իր մոսկովյան բնակավայրը, իսկ հանրապետականները լսեն իրենց կուսակցության ղեկավարին ու փորձեն իրենց դրսեւորել որպես ընդդիմադիրներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին