Կարևոր իրադարձություններ

Համառ կասկածներ. դատավորներից մի քանիսը սկսել են հերթով «հիվանդանալ»․ «Ժողովուրդ»

26 Ապրիլ, 2018 09:45
Համառ կասկածներ. դատավորներից մի քանիսը սկսել են հերթով «հիվանդանալ»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին դատական համակարգում դատավորներից մի քանիսը սկսել են հերթով «հիվանդանալ»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորներից ոմանք տեղեկանք են ներկայացնում առ այն, որ առողջական խնդիրների պատճառով չեն կարող ներկայանալ դատարան:

Միայն թե համառ կասկածներ կան, որ նրանք այդպես են վարվում այս օրերին անցկացվող հանրահավաքների եւ սպասվող իշխանափոխության պատճառով, առավել եւս, երբ դատական համակարգը մասամբ պարալիզացվել է, եւ դատական նիստեր տեղի չեն ունենում:

Մեզ հասած տեղեկություններով` նման տեղեկանք ներկայացրած դատավորները Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից են՝ Դավիթ Գրիգորյանը, Վարդան Գրիգորյանը, Արմեն Վարդապետյանը, Մարինե Մելքոնյանը: Չնայած «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նրանցից Մելքոնյանն ու Գրիգորյանը պնդում էին, թե իսկապես հիվանդ են, ստացիոնար բուժում են ստացել կամ ստանում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին