Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    556,5
    564,5

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

Կապիտալը հեռանում է Հայաստանից․ «Հրապարակ»

26 Ապրիլ, 2018 09:10
Կապիտալը հեռանում է Հայաստանից․ «Հրապարակ»

Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ լուրեր են հասնում, որ կապիտալը սկսել է արտահոսել Հայաստանից։ Տարբեր գործարարներ, ներդրումներ անելու ծրագրեր ունեցող անձինք այս օրերին կա՛մ սառեցնում են իրենց ներդրումները, կա՛մ արագ ռեստրուկտուրիզացիա անում, որ գույքն ու բիզնեսը վաճառեն եւ երկրից հանեն իրենց կապիտալը։

Նրանք մտավախություն ունեն, որ այս անկայուն վիճակը կարող է երկար շարունակվել, եւ նոր իշխանությունները կարող են էքսպրոպրիացիա՝ ունեզրկում իրականացնել, կուլակաթափ անել իրենց կամ պարզապես խանգարել իրենց ծրագրերի իրականացմանը։

Օրինակ, մեզ տեղեկություն հասավ, որ «Արտֆուդ» գործարանի 75 տոկոսը ձեռք բերած «Ավիլոն» ընկերության նախագահ՝ ռուսաստանաբնակ Կամո Ավագումյանը պատրաստվում էր 100 միլիոն դոլարի ներդրում անել Հայաստանում, եւ այդ ուղղությամբ բանակցություններ էին գնում։ Սակայն հեղափոխությունն սկսվելուն պես նա զանգահարել է իր ներկայացուցիչներին եւ խնդրել սառեցնել բանակցությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին